Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող երիտասարդի դին. ոստիկանություն

Ապրիլի 14-ին, ժամը 07.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողների որոնողական աշխատանքների շնորհիվ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետի ափին, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 22-ամյա Էդուարդ Շահբազյանի դիակը:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել