Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում առաջացած տեխնիկական խնդիրների կարգավորման նպատակով այս պահին ՊԵԿ-ի կողմից տարվում են աշխատանքներ և հարկային համակարգերը ժամանակավորապես հասանելի չեն։
Խնդիրների կարգավորումից հետո լրացուցիչ կտեղեկացվի»։