Ուկրաինական զորքերը «Գրադ» հրթիռներով գնդակոծել են Դոնեցկը

Ուկրաինական զորքերը «Գրադ»-ի միջոցով հրետակոծել են Դոնեցկ բնակավայրը: Այս մասին հայտնում է հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնի ներկայացուցչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից գրանցվել է գնդակոծություն՝ Օրեխովո բնակավայրի ուղղությամբ դեպի Դոնեցկ բնակավայր: Հակառակորդը օգտագործել է РСЗО БМ-21 Град-ի 20 արկ: Հրետակոծությունը գրանցվել է ժամը 9.30-ին»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել