ՀՀ-ն, որը պատերազմում տուժել է ահաբեկիչներից, երբեք չի նպաստի ՀՀ-ով նրանց տեղափոխմանը Ուկրաինա. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թվիթերյան իր միկրոբլոգում անդրադառնալով թշնամի երկրների տարածած այն թեզին, թե ՀՀ տարածքով Ուկրաինա վարձկան ահաբեկիչներն են տեղափոխվում, գրել է․

«Հասկանալի է, որ Հայաստանը, որը երկու տարի առաջ ԼՂ պատերազմին տուժել է ահաբեկիչ վարձկանների մասնակցությունից, երբեք չի նպաստի Հայաստանի տարածքով օտարերկրյա ահաբեկիչ-մարտիկների տեղափոխմանը Ուկրաինա»։

Նա նաև նշել է, որ ադրբեջանական աղբյուրների կողմից շրջանառվող և արևմտյան աշխարհում լայնորեն տարածված աղաղակող ապատեղեկատվությունը, թե իբր Հայաստանը Ռուսաստանին ՍՈՒ-եր է տրամադրել Ուկրաինայում օգտագործելու համար, կեղծ լուրեր են։

«Մեր ՍՈՒ-երը Հայաստան ներկրվելու օրվանից երբեք դուրս չեն եկել մեր երկրի սահմաններից»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել