Պայթյուն՝ Երևանի Արին Բերդի փողոցում

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ մարտի 21-ին, ժամը 07:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 հասցեում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Թարմացում․ 10։30 – Փրկարարները փլատակներում հայտնաբերել են Ա. Հ.-ի (ծնված 2004 թ.) դին:

Թարմացում 13։45 – Պարզվել է, որ փլուզվել է տան (ընդհանուր 150 քմ) մոտ 80 քմ հատվածը:

Փրկարարների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փլատակներում հայտնաբերվել է բնակիչ Ա․ Հ․-ի (ծնված 2003 թ․) դին:

Փրկարարները քաղաքացու դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:

։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել