Անհայտ անձինք հայտնել են Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռում ռումբի սպառնալիքի մասին, այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։
««Շերեմետևո» օդանավակայան էլեկտրոնային փոստով Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռի «ականապատման» մասին անանուն հաղորդագրություն է ստացվել»,- ասել է գործակալության աղբյուրը։ Աղբյուրը չի հստակեցրել, թե Մոսկվայի որ օդանավակայանից է օդ բարձրացել ինքնաթիռը։
Flightradar24 ծառայության տվյալներով՝ այժմ օդում երկու ինքնաթիռ կա՝ «Դոմոդեդովոյից» և «Վնուկովոյից», որոնցից ոչ մեկն ահազանգ չի տվել։ Շերեմետևոյից Երևան այսօր ինքնաթիռներ չեն թռչել։