Լուգանսկի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել. РИА Новости

Լուգանսկի կենտրոնում այսօր՝ մարտի 9-ին, հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:

Պայթյունի ձայնը լսվել է քաղաքի բոլոր շրջաններում: Թե ինչի հետևանքով է այն տեղի ունեցել դեռ հայտնի չէ:

«Պայթյունի հետևանքով կան ավերածություններ: Զոհերի և վիրավորների մասին տեղեկությունները ճշտվում են»,- նշել է կայքի թղթակիցը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել