Ուկրաինայի հայցը չի կարող լինել ուժի գործադրման մասին per se. Լևոն Գևորգյան

Զելենսկին ասում է, որ դիմել են ՄԱԿ-ի Միջազգային դատարան: Պարզաբանելու համար` ոչ Ռուսաստանը, ոչ Ուկրաինան ԱՄԴ պարտադիր իրավազորությունն ընդունող հայտարարություն չեն արել (այդպիսի հայտարարություններ արած պետությունների սպառիչ ցանկն այստեղ` https://www.icj-cij.org/en/declarations): Այս մասին հայտնում է միջազգային իրավունքի մասնագետ, ի.գ.թ. Լևոն Գևորգյանը։

«Սա նշանակում է, որ հայցը չի կարող լինել ուժի գործադրման մասին per se (խմբ․-ինքն իրենով). դրա համար չկա վեճը դատարան տանելու համար անհրաժեշտ պայմանագրային հիմք: Ստացվում է (ինչպես կարելի է ենթադրել գրառումից), որ հայցը ներկայացված է Ցեղասպանության կոնվենցիայի հիման վրա` պահանջելով ՌԴ կողմից հնչեցված գնահատականների հերքում (?): Եթե դա այդպես է, ապա սա շատ հետաքրքիր էքսպերիմենտալ քայլ է… կասկածելի իր հեռանկարների առումով, բայց հետաքրքիր… Սպասենք մեկ-երկու օր և տեսնենք…»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել