Դատավորի գործավար Վարդուհի Պապիկյանին նկատողություն է հայտարարվել

Facebook սոցիալական ցանցի օգտատեր Hayko Galstyanի կողմից 2013թ. մայիսի 8-ին Facebook սոց.ցանցի «Armenian Lawyers» խմբում հրապարակվել է՝ «Էս ինչ խայտառակ վիճակ ա վերաքննիչ քաղաքացիական դատարանի գրասենյակում» բովանդակությամբ գրառում: Գրառման քննարկումներում նույն օգտատերը մանրամասնելով իր դժգոհությունը մասնավորապես նշել է, որ թիվ ԱՐԴ1/0527/02/10 դատական գործը ժամանակին չի ուղարկվել Վճռաբեկ դատարան:

ՀՀ դատական դեպարտամենտում մանրամասն քննության է ենթարկվել օգտատեր Հայկազ Գալստյանի ներկայացրած բողոքը: Քննության արդյունքում պարզվել է, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի գործավար Վարդուհի Պապիկյանը պաշտոնի անձնագրով նախատեսված պարտականությունները կատարել է ոչ պատշաճ: ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի 2013թ. հունիսի 21-ի թիվ 449-Ա հրամանով Վարդուհի Պապիկյանին հայտարարվել է նկատողություն:

ՀՀ դատական դեպարտամենտը բարձր է գնահատում Հայկազ Գալստյանի համագործակցությունը:

ՀՀ դատական տեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը «Armenian Lawyers» խմբում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել