Դատավոր Բորիս Բախշիյանը կկալանավորվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ քննվում է դատավոր Բորիս Բախշիյանը կկալանավորման հարցը։

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կկալանավորվի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասացին դատավորի պաշտպանները։

«Պետք է նշել, որ մի խումբ իշխանավորներ արդարադատությունը բռնաբարեցին, ժողովրդավարությունը գլորվեց անդունդ։ Բառեր չեմ կարողանում գտնվել, թե ինչ է կատարվել՝ կա դատավոր Բախշիյան և դատավոր Արղամանյան, կամ դատավորներ և կան նրանք, ովքեր ամեն ինչ անում են, որ լինեն իշխանությունների սիրելին և կատարեն ապօրինություններ»,-ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։

Ըստ Գլխավոր դատախազության հայտարարության՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով բավարար փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալներից Ն․Մ․-ն դեռևս նախաքննության ընթացքում տվել է խոստովանական և մյուս ամբաստանյալներին մերկացնող ցուցմունք և հայտնել, որ իրեն փորձել են համոզել փոխել տված ցուցմունքները։

Նշենք, որ գլխավոր դատախազի կողմից Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու միջնորդություն էր ներկայացվել ԲԴԽ, որը խորհուրդը բավարարել էր:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի վարույթում է գտնվում Աշոտ Մինասյանին (Աշոտ Երկաթ) առնչվող քրեական գործը, որի նախապատրաստական փուլում դատավորը փոխել էր հրամանատարի խափանման միջոցը՝ ազատել կալանքից՝ նրա նկատմամբ թույլատրելի համարելով գրավի կիրառումը։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել