Ոստիկանությունն ահազանգ է ստացել Երևանի մանկապարտեզներից մեկում երեխային խոշտանգման մասին

Ոստիկանությունը Երևանի մանկապարտեզներից մեկում դայակների և դաստիարակների կողմից երեխային բռնության ենթարկելու մասին հաղորդում է ստացել: Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հատնեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

«Հաղորդում ստացվել է, նյութեր են նախապատրաստվում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկվանից մամուլում տեղեկություն է շրջանառվում, թե Երևանի մանկապարտեզներից մեկի դայակները երեխաներից մեկին պարբերաբար ենթարկել են խոշտանգումների: Ըստ հաղորդագրության՝ դայակների երեխայի ձեռքերը կապել են պարանով և երկաթյա տաք խաղալիքով այրել են երեխայի կրծքավանդակը: Հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք:

Երեխայի նկատմամբ խոշտանգումները պայմանավորված են եղել նրա հոր պակիստանցի լինելու հանգամանքով: Խոշտանգումները սկսել են 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել