Ստեփանակերտի բնակչուհին բռնություն է գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ. ԱՀ ՔԿ

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ 2021թ. դեկտեմբերի 27-ին, 1983թ. ծնված Ստեփանակերտ քաղաքի բնակչուհու կողմից ծառայողական պարտականություններն իրականացնող իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող Ա.Հ.-ի և Տ.Օ.-ի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել