Արմեն Չարչյանը չի պատրաստվում վայր դնել պատգամավորական մանդատը․ Էրիկ Ալեքսանյան

Տեղեկություն է տարածվել, որ Արմեն Չարչյանը վայր է դնելու պատգամավորական մանդատը։ Այս լուրին է անդրադարձել պատգամավորի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը․

«Հասարակությանը ցանկանում եմ տեղեկացնել, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Պրոֆեսոր Արմեն Չարչյանը չի պատրաստվում վայր դնել պատգամավորական մանդատը։ Վերջինս այս պահին գտնվում է ստացիոնար բուժման մեջ՝ իր անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում քայքայված առողջական վիճակը կայունացնելու համար»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել