Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբերի 20-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Հիմք ընդունելով Ա.Բեգանյանի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով՝
1.Արայիկ Բեգանյանին՝ 2021 թվականի դեկտեմբերի 20-ից նշանակել «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը»,-նշված է որոշման մեջ:
Մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Բեգունյանը դեկտեմբերի 20-ից ազատվել է «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից: