Կառավարությունը հաստատեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Երևանի պետական համալսարանի ռեկտորների ընտրության արդյունքները։
«Շատ հավակնոտ ծրագրեր ենք իրականացնում` միջազգայնացման գործընթաց է գնում ոչ միայն ուսումնական գործընթացի, այլ նաև մեր առջև դրել ենք հավակնոտ ծրագիր` կլինիկական ուղղությունը զարգացնել միջազգային դաշտում: Այս պահին արդեն պատրաստ է ուղեղի հետազոտման կենտրոնը, որը մեկ ամսվա ընթացքում մենք կարող ենք բացել, գեներացվել է 2 միլիոն դոլար: ԵՊԲՀ-ում շուրջ 700 աշխատատեղ ենք բացել վերջին 5 տարիների ընթացքում»,- ասաց Մուրադյանը:
Կառավարության նիստի ընթացքում հաստատվեցին նաև Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները. ԵՊՀ ռեկտոր է ընտրվել Հովհաննես Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է գլխավորել Երևանի պետական համալսարանը:
«Այս ամիսների ընթացքում մենք նախաձեռնել ենք բավականին շատ փոփոխություններ, բարեփոխումներ, մի շարք նոր լաբորատորիաներ են հիմնվել, մի շարք նոր ուղղություններով մագիստրոսական նոր ծրագրեր ենք մշակել: Կարծում եմ` ԵՊՀ-ն դեռևս իր խոսքը կասի ու մեծ դեր կունենա մեր երկրի զարգացման գործում», – ասաց Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։