Վանաձոր քաղաքում առաջիկայում պարեկապահակետային ծառայության հատուկ ստորաբաժանում (հրեշտակների ջոկատ) կսեղծվի: Այս մասին Իրավաբան.net-ին ասաց ոստիկանության պետի գլխավոր խորհրդական, ոստիկանության գնդապետ Գրիգոր Բադիրյանը:
«Վանաձոր քաղաքում ստորաբաժանում ստեղծելու համար արդեն հաստիքները կան: Կադրերի նախնական ընտրությունն արդեն արված է: Նրանք հիմա վերապատրաստվում են: Առաջիկայում Վանաձորում էլ այդ գործընթացը կհասցնենք ավարտին»,- ասաց Գրիգոր Բադիրյանը:
Հիշեցնենք, որ նորաստեղծ ստորաբաժանման առաջնային առաքելությունը հասարակական վայրերում և զանգվածային միջոցառումների ժամանակ կարգ ու կանոն պահպանելն ու հասարակության մոտ ոստիկանի նոր կերպար ձևավորելն է:
Իրավաբան.net