Բերման ենթարկվածների թիվն անցել է մեկ տասնյակը․ ոստիկանություն

Ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնեցին, որ այսօր՝ նոյեմբերի 22-ին, բողոքի ակցիա իրականացնող 18 անձ է բերման ենթարկվել։

Նրանք բերման են ենթարկվեվ ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՌԴ-ն սահմանազատման և սահմանագծման նախապատրաստական փուլի առաջարկ է արել, որն ընդունելի է հայկական կողմի համար։

Քաղաքացիները պահանջում են՝ ներկայացնել, թե ինչ փաստաթղթեր պետք է ստորագրվեն։

Ակցիայի մասնակիցները կոչով դիմեցին քաղաքացիներին՝ հավաքվել Կառավարության շենքի առաջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել