Ուժեղ երկրաշարժ՝ Իրանում

Թարմացում․ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալների համաձայն՝ Իրանի հարավում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ ևս մեկ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։

Նոյեմբերի 14-ին 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի հարավում։ Այս մասին «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իրանի Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքից 59 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է մոտ 352 հազար մարդ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել