Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ամրագրում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրավական կարգավորման սկզբունքները:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության իրավական հիմքն է:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն:
Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը:
Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և օրենքներին:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ կատարվում են հանրաքվեով:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները նորմատիվ իրավական ակտեր են: