Նոր հակառեկորդ, կորոնավիրուսից մեկ օրում 69 մահ է գրանցվել․ ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոյեմբերի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ գրանցվել է Covid 19-ի

• 1675 նոր դեպք,
• 10 052 թեստավորում,
• 1277 առողջացած,
• 69 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 324 039 դեպք, որոնցից 286 334 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29 521 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6831 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1353 է:

Ընդհանուր կատարվել է 2 202 322 թեստավորում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել