Քաղաքացիական է համարվում այն զենքը, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ինքնապաշտպանության, ինչպես նաև որսորդությամբ և սպորտով զբաղվելու համար:
Քաղաքացիական զենք համարվող հրազենը չպետք է ունենա տասը փամփուշտից ավելի տարողունակությամբ պահունակ (թմբուկ):
Քաղաքացիական զենքի տեսակներից է ինքնապաշտպանական զենքը:
Ինքնապաշտպանական զենքն էլ իր հերթին դասակարգվում է հետևյալ տեսակների՝
ա) ողորկ-երկարափող հրազեն` այդ թվում` Հայաստանի Հանրապետության առողջապահության հանրապետական գործադիր մարմնի ( առողջապահության հանրապետական մարմին) սահմանած վնասվածքային գործողության նորմերին համապատասխանող փամփուշտներով հրազեն.
բ) գազային զենք` առողջապահության հանրապետական մարմնի կողմից կիրառման համար թույլատրված արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված գազային ատրճանակներ (այդ թվում` թմբուկավոր ռևոլվեր), դրանց փամփուշտներ, մեխանիկական փոշեցրիչներ, աերոզոլային և այլ սարքեր.
գ) Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հանրապետական գործադիր մարմնի ( ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հանրապետական մարմին) պահանջներին և առողջապահության հանրապետական մարմնի սահմանած նորմերին համապատասխանող էլեկտրահարող սարքեր և կայծային պարպիչներ: