«Անհուն սիրով հայրենիքի նկատմամբ»․ Վահան Քերոբյանը ներկայացրել է իր աշխատանքային օրվա գրաֆիկը

Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Միջին շաբաթ օր`

8։40֊9։50 Հանդիպում խոշոր արդյունաբերողի հետ Երևանում:

10։50֊13։00 Գիտաժողովի քննարկում «Դոկտորական կրթության ֆինանսավորումը Հայաստանում» Ծաղկաձորում:

14։00֊15։00 Հանդիպում խոշոր կառուցապատողի հետ Երևանում:

15։00֊16։00 Ճաշ էկոնոմիկայի նախարարի տեղակալի հետ` քննարկելու ՓՄՁ, ստեղծագործ արդյունաբերության խնդիրները Երևանում։

17։15֊18։30 Անգլերեն հարցազրույց զբոսաշրջության մասին Forbes֊ի և մի շարք այլ առաջնակարգ ամսագրերի լրագրողներին Ծաղկունք գյուղում։

19։30֊մինչև ուժասպառ լինելը գրասենյակային աշխատանք` փաստաթղթեր, ծրագրեր, ռազմավարություններ։

Անհուն սիրով հայրենիքի նկատմամբ»։

Возможно, это изображение (1 человек, небо и гора)
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել