Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Միջին շաբաթ օր`
8։40֊9։50 Հանդիպում խոշոր արդյունաբերողի հետ Երևանում:
10։50֊13։00 Գիտաժողովի քննարկում «Դոկտորական կրթության ֆինանսավորումը Հայաստանում» Ծաղկաձորում:
14։00֊15։00 Հանդիպում խոշոր կառուցապատողի հետ Երևանում:
15։00֊16։00 Ճաշ էկոնոմիկայի նախարարի տեղակալի հետ` քննարկելու ՓՄՁ, ստեղծագործ արդյունաբերության խնդիրները Երևանում։
17։15֊18։30 Անգլերեն հարցազրույց զբոսաշրջության մասին Forbes֊ի և մի շարք այլ առաջնակարգ ամսագրերի լրագրողներին Ծաղկունք գյուղում։
19։30֊մինչև ուժասպառ լինելը գրասենյակային աշխատանք` փաստաթղթեր, ծրագրեր, ռազմավարություններ։
Անհուն սիրով հայրենիքի նկատմամբ»։
