36 համայնքում դեկտեմբերի 5-ին կնշանակվի ՏԻՄ ընտրություններ

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը հոկտեմբերի 6-ին որոշման նախագաիծ է ներկայացրել, որում ասվում է․

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 127-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 23-րդ, 26-րդ, 102-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2021 թվականի դեկտեմբերի 5-ին նշանակել և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի, Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ, Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նոր Հաճըն, Հրազդան, Նաիրի, Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում անցկացնել ավագանիների համամասնական ընտրակարգով ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով:

2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել