Նախկին ՀՀ օրենսդրության համաձայն՝ ամուսնական տարիք է համարվել կանանց համար՝17-ը, իսկ տղամարդկանց համար՝ 18:
ՀՀ Ընտանեկան օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ ներկայումս ամուսնության կնքման համար անհրաժեշտ է տասնութ տարեկան տարիքի հասնելը, բացառությամբ ստորև նշված դեպքերի:
Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը:
Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է: