Հրդեհներ են բռնկվել Երևանում և մարզերում․ ԱԻՆ

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Մասնավորապես՝ Երևանում և Սյունիքի մարզի Կապան, Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 62 քմ) և տրանսպորտային միջոցներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել