Ռուս խաղաղապահներն ուղեկցել են ադրբեջանական 1 շարասյան

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումներն ուղեկցել են Ադրբեջանի Հանրապետության շինարարական տեխնիկայի մեկ շարասյուն Մատաղիս – Գետավան – Վանք երթուղով:

Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է նաև, որ Ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման թիմերը շարունակում են աշխատանքները։

Մեկ օրվա ընթացքում չպայթած զինամթերքից և պայթուցիկ առարկաներից մաքրվել է 1 հա տարածք, հայտնաբերվել և վնասազերծվել է մեկ պայթուցիկ առարկա:

2020 թվականի նոյեմբերի 23 -ից 2299,5 հա տարածք, 683 կմ ճանապարհ, 1,937 շենք մաքրվել է չպայթած զինամթերքից, հայտնաբերվել և վնասազերծվել է 26,033 պայթուցիկ առարկա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել