Այսօր` հունիսի 5-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Կարեն Եսայանի սպանության գործով դատաքննությունը:
Այսօրվա նիստին որպես վկա հարցաքննվեց Հերմինե Գրիգորյանը: Վկան մանկուց բնակվել է ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հետ նույն թաղամասում:
Նրանք վերջին մեկ տարում որոշել էին ամուսնանալ: Այդ մասին տեղյակ են եղել միայն աղջկա ծնողները, իսկ ամբաստանյալն այդ մասին ծնողներին պատրաստվում էր ասել ավելի ուշ:
Հերմինե Գրիգորյանը նշեց, որ ամբաստանյալը համեստ և կիրթ անձնավորություն է և ընդունակ չէ վատ արարքների: Նա նաև հայտնեց, որ ամեն օր, առանց բացառության, հեռախոսով խոսել է Հարությունի հետ:
Վկայի նախաքննության ընթացքում տված ցուցմունքի և դատարանում տված ցուցմունքներում հակասություններ կային:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Մելքոնյանը միջնորդեց գործի հանգամանորեն ուսումնասիրությունից հետո վկային կրկին` որպես վկա, հարցաքննել դատարանում:
Դատական նիստը հետաձգվեց հունիսի 11-ին:
Հիշեցնենք, որ Հարություն Սարգսյանը մեղադրվում է խանդի հողի վրա Կարեն Եսայանին սպանելու և ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեջ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հանրային թղթակից` Անահիտ Ալեքսանյան
Իրավաբան.net