Հայաստանը Սասուն Միքայելյանին պետք է վճարի 12800 եվրո․ ՄԻԵԴ-ը հրապարակել է որոշումը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանին պետք է վճարի 9000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 3800 եվրո՝ ծախսերի դիմաց։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր՝ օգոստոսի 31-ին, հրապարակել է Սասուն Միքայելյանի՝ Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված հայցով որոշումը, որն առնչվում է 2008թ դեպքերից հետո նրա դեմ հարուցված քրեական գործին։

Դատարանը համարել է, որ խախտվել է Կոնվենցիայի 11-րդ հոդվածը (Հավաքների և միավորման ազատություն)։

Հիշեցնենք, որ ԵԿՄ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման եւ 3 տարուց ավելի անցկացրել բանտում։ Նա համաներմամբ ազատ է արձակվել է 2011-ի մայիսին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել