Դատական և իրավական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը նախատեսում է տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում նախաքննության մարմինների և դատախազության կարողությունների բարելավում:
Հիշյալ ծրագրում նշվում է, որ դատարաններում տեղեկատվական տեխնոլոգիաների բարեփոխմանը զուգահեռ անհրաժեշտ է նույնանման քայլեր կատարել նաև նախաքննություն իրականացնող մարմինների և դատախազության համակարգում:
Այդ նպատակով անհրաժեշտ է ներդնել գործերի կառավարման համակարգչայնացված համակարգ, թվայնացնել քրեական գործերը և արխիվները:
Աղբյուրը` Իրավաբան․net
Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: