Քաբուլում մի քանի պայթյունի ձայներ են լսվել

Կիրակի երեկոյան մի քանի պայթյուն է որոտացել Քաբուլում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աֆղանական լրատվամիջոցներին:

1TV հեռուստաալիքը հաղորդել է մի շարք պայթյունների մասին, մինչդեռ ականատեսները հայտնել են երկուսի մասին:

«Սինհուա» լրատվական գործակալությունը, վկայակոչելով ականատեսներին, իր հերթին հաղորդում է, որ երկու հզոր պայթյուն է որոտացել ԱՄՆ դեսպանատան և Քաբուլում նախագահական պալատի մոտ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել