Տավուշի մարզի դիրքապահները ևս ստացան Armenian Hero-ի նվիրաբերած հատուկ, տաք ծածկոցները

«Չղջիկներ» վետերանների միությունը ստացավ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործունեություն իրականացնող Armenian Hero բարեգործական կազմակերպության և «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միության համագործակցության շրջանակներում ձեռք բերված տաք ծածկոցները, որոնք կտրամադրվեն Հայաստանի հյուսիսարևելյան հատվածի սահմանապահներին:

«Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միության նախագահ Հակոբ Աբրահամյանը նշեց, որ տղաների հետ տեղում կհստակեցնեն, թե ինչի կարիք կա և կներկայացնի Armenian Hero բարեգործական կազմակերպությանը:

«Վստահ եմ, որ լուծումներ կտան մեր հայրենասեր ազգակիցները: Հայկական սփյուռքը ահռելի ուժ է, եթե մենք ճիշտ օգտագործենք, ոչնչի կարիք չենք ունենա»,-նշեց նա:

N զորամասի ստորաբաժանման հրամանատարը նշեց, որ ամրաշինական աշխատանքներ միշտ են իրականացվում, հատկապես պատերազմից հետո:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել