Խոշոր տուգանքներ՝ արտադրական կանեփի օրինական շրջանառության սահմանված նորմերը խախտելու համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենք է ընդունվել հուլիսի 1-ին։ Փոփոխության համաձայն օրենսգիրքը լրացվել է 44.3-րդ հոդվածով, որի համաձայն արտադրական կանեփի օրինական շրջանառության վերաբերյալ սահմանված նորմերը խախտելու համար տուգանք է սահմանվել։

Օրենքն ուժի մեջ է մտնում հուլիսի 25-ին։

Իրավաբան․net-ը ներկայացնում է սահմանված տուգանքները․

1. Արտադրական կանեփի արտադրությամբ, արտահանմամբ, ներմուծմամբ կամ մեծածախ առևտրով զբաղվելու լիցենզիա ունեցող անձի կողմից լիցենզավորման պահանջները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 5․000․000-10․000․000 դրամի չափով։

2. Արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից իր արտադրանքը արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի լիցենզիա չունեցող անձի փոխանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում`10․000․000 դրամի չափով։

3. Արտադրական կանեփի արտադրությամբ, արտահանմամբ, ներմուծմամբ կամ մեծածախ առևտրով զբաղվող անձի կողմից քվոտայով նախատեսված սահմանափակումները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 20․000․000 դրամի չափով։

4. Արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի տված կարգադրագրի պահանջները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 10․000․000 դրամի չափով։

5. Արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի աշխատանքները խոչընդոտելը կամ օրինական պահանջները չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 10․000․000 դրամի չափով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել