Ինչպե՞ս կարող են գույներն ազդել մարդկանց հոգեվիճակի և բնավորության վրա

Հագուստի գույնի և ոճի ընտրությամբ կարելի է բնութագրել այն կրողի խառնվածքը, բնավորությունը, տրամադրությունը, նախասիրությունները և այլն:

Հոգեբանները պարզել են, որ գույների և բնավորության միջև կա որոշակի կապ: Յուրաքանչյուր մարդ ունի իր նախընտրած գույնը: Հաճելի կամ տհաճ զգացողությունը այս կամ այն գույնի հանդեպ ժամանակի ընթացքում կարող է փոխվել, բայց բոլոր դեպքերում այն արտահայտում է տվյալ անհատի խառնվածքն ու բնավորությունը: Բացի այդ, գույները տարբեր կերպ են ազդում մարդու հոգեվիճակի վրա:

1. Սպիտակ: Այս գույնը բոլոր գույների համադրումն է: Համարվում է իդեալական, երազանքների գույն: Դուր է գալիս տարբեր բնավորությունների տեր մարդկանց: Սակայն սպիտակը նաև երկիմաստ է. այն միաժամանակ արտահայտում է և′ լույսի ճառագում, և′ սառցի սառնություն:

2. Սև: Խորհրդանշում է անվստահություն և կյանքից կտրվածություն: Նա, ով նախընտրում է ամբողջովին սև հագուստը ( բացառությամբ նորաձևության քմահաճությունների և սգի), իր անձի հանդեպ ունի բացասական վերաբերմունք, անընդհատ ճնշված է, հոռետես, կարծում է, որ կյանքի իդեալներն անհասանելի են իրեն:

Սև գույնը վտանգի ազդանշան է և ճնշող ու տագնապալից հոգեվիճակ է ստեղծում: Դա, հավանաբար, պայմանավորված է սև գիշերվա և նրանում թաքնված վտանգների հետ, որոնք մարդուն ուղեկցել են դեռևս հին ժամանակներից: Այս գույնը ուժեղ է ազդում մարդու ներաշխարհի վրա, և որպեսզի ցրվի հոռետեսական տրամադրությունը, այն կարելի է զուգակցել որևէ վառ գույնի (կարմիր, դեղին ) հետ:

3. Մոխրագույն: Լրջամիտ, չվստահող բնավորության տեր մարդկանց սիրած գույնն է, ովքեր, որևէ որոշում կայացնելիս շատ երկար են մտածում: Այս չեզոք գույնը նաև նախընտրում են նրանք, ովքեր վախենում են քննադատվելուց: Խանդավառ, թեթև բնավորություն ունեցողներին այս գույնը դուր չի գալիս:

4. Կարմիր: Կրքի գույնն է: Դրա սիրահարը համարձակ է, կամային, սիրում է իշխել: Կարմիր գույնը զուգորդվում է արյան և հրդեհի հետ, ծնում է անհանգստություն, տագնապ, բարձրացնում է մարդու ակտիվությունը:

5. Նարնջագույն: Երազողների գույնն է: Բարձրացնում է մարդու ակտիվությունն ու տրամադրությունը:

6. Շագանակագույն: Նախընտրում են նրանք, ովքեր հաստատուն բնավորություն ունեն, պահպանողական են, գնահատում են սովորույթներն ու ազգային ավանդույթները:
Այս գույնը հաճելի չէ եսասեր, ինքնամփոփ և պարզունակ մարդկանց:

7. Դեղին: Խորհրդանշում է խոսքը, խոսում է հանդարտության, անբռազբոսության, մտավոր կարողությունների մասին: Այս գույնը սիրողները հետաքրքրասեր են, շփվող և հեշտ հարմարվող: Սիրում են տպավորություն գործել շրջապատի վրա: Կենտրոնացած, հոռետես և դժվար շփվող մարդիկ տհաճություն են զգում այս գույնից: Դեղինը գրգռող ազդեցություն է թողնում, մարդու մեջ առաջ բերում ջանքեր գործադրելու, գործելու ցանկություն:

8. Դեղնականաչավուն: Մարդատյաց և ցինիկ բնավորություն ունեցողների գույնն է: Դուր է գալիս բռնակալ անհատներին, որոնք ձգտում են իշխել ուրիշներին, իսկ իրենք վախենում են գործել, որպեսզի դժվարին կացության մեջ չընկնեն:

9. Վարդագույն: Հուշում է սիրո և բարության անհրաժեշտության մասին: Ովքեր սիրում են այս գույնը, ի վիճակի են հուզվել անգամ ամենափոքր բանից: Այս գույնը չեն սիրում ոչ զգացմունքային մարդիկ:

10. Մանուշակագույն: Վկայում է խիստ արտահայտված զգայունության, հոգեկան հարստության և նրբանկատության մասին: Ովքեր տհաճություն են զգում այս գույնից, ապրելու մեծ ցանկություն և պարտքի բարձր զգացում ունեն: Բնորոշ է այն մարդկանց, ովքեր զանազան բարդույթներ ունեն: Մանուշակագույնը և′ գրավում է, և′ վանում, ծնում է բավարարվածության զգացում, սակայն ոմանց կարող է նաև տխրեցնել:

11. Երկնագույն: Այս գույնը հոգեկան մաքրություն և բարձր իդեալների խորհրդանիշ է: Եթե այն սիրելի գույն է, վկայում է մելամաղձության և հաճախակի հանգստի անհրաժեշտության, հավատարմության և սիրո մասին: Երկնագույնի հանդեպ անտարբերությունը զգացմունքներին թեթևամտորեն վերաբերվելու նշան է, թեև այդպիսի մարդիկ դա հաջողությամբ քողարկում են հաճելի վարքագծով:

12. Կապույտ գույնը ստեղծում է սրտաշարժ տրամադրություն, հանգստացնում է նյարդային համակարգը: Երբեմն ծնում է տագնապալից, սպասողական հոգեվիճակ:

13. Կանաչ: Բնության գույնն է, կյանքի սկիզբը: Ով նախընտրում է այս գույնը, վախենում է ուրիշի ազդեցությունից և ինքնահաստատման միջոցներ է փնտրում: Ով չի սիրում այս գույնը, վախենում է պրոբլեմներից, ճակատագրի շրջադարձից և զանազան դժվարություններից:

Կանաչը հանգիստ և հաճելի հոգեվիճակ ստեղծող գույն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել