Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հոռոմ գյուղի 31-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում։
Այս մասին iravaban.net-ը տեղեկացավ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 31-ամյա երիտասարդի բնակության վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփի 113 բույս:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Լուսանկարը՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության էջից։