Կրեմլը ուշադիր հետևում է այն տեղեկատվությանը, որը գալիս է Հայաստանից. Պեսկով

Կրեմլը ցանկանում է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ժողովրդի որոշումը օգնի երկրին մտնել կայուն զարգացման հետագիծ և հաղթահարել դժվարությունները: Այս մասին ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պեսկովը հավաստիացրեց, որ Կրեմլը ուշադիր հետևում է այն տեղեկատվությանը, որը գալիս է Հայաստանից:

«Մենք տեսնում ենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը համոզիչ հաղթանակ տարավ: Մենք շնորհավորում ենք հայ ժողովրդին ընտրության կապակցությամբ», – նշել է Պեսկովը՝ ավելացրել, որ Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցն ու գործընկերն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել