Կանցկացվի Պաշտպանության և անվտանգության հարցերի, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովների փակ նիստ. ԱԺ

Մայիսի 27-ին` ժամը 15:00-ին, Ազգային ժողովի 334 դահլիճում տեղի կունենա Պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստ՝ հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակի հետ կապված: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի լրատվության բաժնից:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել