Մայիսի 27-ին` ժամը 15:00-ին, Ազգային ժողովի 334 դահլիճում տեղի կունենա Պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստ՝ հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակի հետ կապված: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի լրատվության բաժնից:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։