Շիրակի մարզի Բերդաշեն բնակավայրի դպրոցի շինաշխատանքների շարունակության համար կառավարությունն օրերս գումար է հատկացրել, կկառուցվի մոդուլային դպրոց։ Շինաշխատանքների ընթացքին է հետևել Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ Մարզպետը խոսել է շինարարի և համայնքի ղեկավարության հետ, կարևորել՝ աշխատանքների որակով և ժամանակին իրականացումը։
Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից:
Դպրոցի շինարարությունը մեկնարկել էր դեռ 2020 թվականից։ «Վանի» ՍՊԸ-ի կողմից իրականացվել են հողային աշխատանքները, այժմ ընթանում են հիմքի բետոնալցման աշխատանքնեը:
Արևշատը կունենա նոր մանկապարտեզ
Շիրակի մարզի Արևշատ համայնքում կկառուցվի «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ։ Կառավարության որոշմամբ նախագծի տեղակապման համար գումար է հատկացվել։