Կառավարությունը գումար է հատկացրել. Շիրակի մարզում կկառուցվի մոդուլային դպրոց և մանկապարտեզ

Շիրակի մարզի Բերդաշեն բնակավայրի դպրոցի շինաշխատանքների շարունակության համար կառավարությունն օրերս գումար է հատկացրել, կկառուցվի մոդուլային դպրոց։ Շինաշխատանքների ընթացքին է հետևել Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ Մարզպետը խոսել է շինարարի և համայնքի ղեկավարության հետ, կարևորել՝ աշխատանքների որակով և ժամանակին իրականացումը։

   

Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից:

Դպրոցի շինարարությունը մեկնարկել էր դեռ 2020 թվականից։ «Վանի» ՍՊԸ-ի կողմից իրականացվել են հողային աշխատանքները, այժմ ընթանում են հիմքի բետոնալցման աշխատանքնեը:

Արևշատը կունենա նոր մանկապարտեզ
Շիրակի մարզի Արևշատ համայնքում կկառուցվի «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ։ Կառավարության որոշմամբ նախագծի տեղակապման համար գումար է հատկացվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել