Ավարտվել են Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները

Այսօր` մայիսի 10-ին, ավարտվել են Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները:

ԿԸՀ-ի փոխանցմամբ՝ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված մայիսի 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր առմամբ 97 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքների ավարտին թվով 47 տեղամասերի արդյունքներում կողմ ձայների որևէ փոփոխություն չի գրանցվել:

Մնացած 50 ընտրական տեղամասերում գրանցված ոչ էական փոփոխությունների արդյունքում` <<Առաքելություն>> և <<Հայ Յեղափոխական Դաշնակցություն>> կուսակցություններին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերը նվազել են 2-ականով, <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 23-ով, <<Բարև Երևան>> կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 11-ով, <<Հայ ազգային կոնգրես>> կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 6-ով, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն աճել է 3-ով և <<Օրինաց երկիր>> կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 1-ով:

Վերահաշվարկի աշխատանքների արդյունքում անվավեր քվեաթերթիկների թիվն աճել է 47-ով:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում էին ներկայացրել <<Բարև Երևան>> կուսակցությունների դաշինքը և <<Հայ ազգային կոնգրես>> կուսակցությունը:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել