Կութ համայնքի հովիվը նշեց, որ ինքը միայնակ է եղել, երբ ադրբեջանցիները 50-ական խմբերով եկել են և պահանջել հեռանալ․ Թագուհի Թովմասյան

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր եղել եմ Գեղարրքունիքի մարզի սահմանային բնակավայրերում։ Տեղում զրուցել եմ գյուղացիների հետ, անձամբ դիտարկել ստեղծված բարդ իրավիճակը և վերստին արձանագրել իմ խորը մտահոգությունները՝ առկա սահմանային իրավիճակի վերաբերյալ։

Բնակիչների հետ հանդիպումներից մեկի ժամանակ Կութ համայնքի հովիվը նշեց, որ ինքը միայնակ է եղել արոտավայրում, երբ ադրբեջանցիները 50-ական խմբերով եկել են և հովիվից պահանջել հեռանալ։ Հովիվը կապ է հաստատել գյուղացիների հետ, կովերը հավաքել և իջել։

Այս պահին ադրբեջանցիները գյուղից մի քանի կմ հեռավորության վրա են, կարողանում են դիտարկել այն և չեն նահանջում։
Գեղարքունիքում էր նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ա․ Թաթոյանը։

Ամփոփելով ցանկանում եմ տեղեկացնել, որ Ա․ Թաթոյանի հետ արձանագրեցինք բոլոր սահմանային խախտումները, ինչպես նաև սահմանային բնակիչների իրավունքների խախտումները, որոնք բանակցությունների ընթացքում քննության առարկա պիտի դառնան, քանի որ ադրբեջանցիները ոտնձգություն են իրականացրել և խախտել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել