Վրաստանի իշխանությունները ծրագրում են ցամաքային սահմանները բացել, երբ կորոնավիրուսի երրորդ ալիքն ավարտվի, հավանաբար, մի քանի շաբաթ անց: Այս մասին հինգշաբթի օրը ՝ մայիսի 13-ին, հայտարարել է երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան:
Այս մասին հայտնում է «Իզվեստիա» լրատվական կայքը։
«Ցամաքային սահմանների անվտանգ բացումը զբոսաշրջության հիմնական խթաններից մեկն է: Ընդհանրապես, ցամաքային սահմանների բացումը պլանավորված է, բայց ժամանակի ընթացքում այն պետք է համընկնի երրորդ ալիքի ավարտի հետ: Սա, հավանաբար, կլինի առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում», – ասել է նա։