Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

Մայիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում են ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից։

Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր գործընկերոջը տեղեկացրեց Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի մասին և նշեց ադրբեջանական կողմից նման սադրանքների հրահրման անթույլատրելիությունը:

Երկուստեք կարևորվեց տարածաշրջանային անվտանգության և կայունության շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների լիարժեք կատարումը և իրադրության սրումը կանխարգելող քայլերի համադրումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել