Լավրովը Բաքու է ժամանել

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր՝ մայիսի 10-ին, ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:

Երեկոյան նախարարը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Լավրովի ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները նախատեսված են մայիսի 11-ին ՝ այցի վերջին օրը:

Հիշեցնենք, որ Լավրովը մայիսի 5-6-ին աշխատանքային այցով Հայաստանում էր։

Այցի շրջանակներում նա հանդիպել է ինչպես ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, այնպես էլ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել