Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվեց․ խորհրդարանը վարչապետ չընտրեց

Ազգային ժողովն այսօր ձայների 1 դեմ, 1 կողմ, 76 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում։

Վարչապետի առաջին ընտրության փորձը կատարվել է մայիսի 3-ին, 2-րդը՝ այսօր։ Սահմանադրության համաձայն՝ եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ մինչև 8-րդ գումարմար խորհրդարանի կազմավորումը, գործող ԱԺ-ն շարունակելու է գործել իր լիազորությունների շրջանակում։

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին՝ Քաղաքացու օրը, Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել: Հանրապետությունում ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել