Քերոլայն Քոքսին խնդրել եմ բրիտանական պառլամենտում լոբինգ անել հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը. Էդնոն Մարուքյան

Ազգային ժողովի «Լուավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր հայ ժողովրդի բարեկամ, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ հանդիպման ժամանակ նրան խնդրել եմ բրիտանական պառլամենտում, ինչպես նաև կառավարության առջև, լոբինգ անել հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը և ջանքեր գործադրել, որպեսզի Մեծ Բրիտանիան նույնպես ճնշումներ գործադրի Ադրբեջանի վրա’ մեր եղբայրներին օր առաջ ետ վերադարձնելու հարցով։

Բարոնուհի Քոքսը խոստացավ իրենից կախված ամեն բան անել՝ Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները բարձրաձայնելու և հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել