Շենգավիթ վարչական շրջանի 11/12 ընտրատեղամասում մինչև ընտրությունները սկսելը քաղաքական ուժերի վստահված անձինք դժգոհություններ են հայտնել պատին փակցված Նախագահ Սերժ Սարգսյանի նկարի համար:
Իրավաբան.net-ի թղթակցի փոխանցմամբ, ըստ վստահված անձանց, նկարը քարոզչական տարր է պարունակում ուղղված «Հայաստանի Հանրապետական» կուսակցությանը:
Նկարի «ճակատագիրը» որոշելու համար 11/12 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը որոշել է քվեարկություն կազմակերպել: Ձայների մեծամասնությամբ` որոշվել է փակել նկարը սպիտակ թղթով:
Հակառակ 11/12 ընտրատեղամասի` Իրավաբան.net-ի լրագրողի փոխանցմամբ` 12/01 ընտրատեղամասում փակցված Նախագահի նկարի շուրջ որևէ խոսակցություն չի եղել:
Աղբյուրը` Իրավաբան.net