Քաղաքացին ընկել է մոտ 10 մետր խորություն ունեցող դիտահորը․ ԱԻՆ

Մարտի 13-ին, ժամը 20:00-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղի «Սուրբ Դավիթ» սրբատեղիի տարածքում քաղաքացին ընկել է մոտ 10 մետր խորություն ունեցող դիտահորը: Այս մասին հյատնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները դիտահորից դուրս են բերել Հ․ Պ․-ին (ծնված 1991 թ.) մարմնա­կան վնասվածքներով․ վերջինս հրաժարվել է բուժօգնությունից»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել