Մարտի 13-ին, ժամը 20:00-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղի «Սուրբ Դավիթ» սրբատեղիի տարածքում քաղաքացին ընկել է մոտ 10 մետր խորություն ունեցող դիտահորը: Այս մասին հյատնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները դիտահորից դուրս են բերել Հ․ Պ․-ին (ծնված 1991 թ.) մարմնական վնասվածքներով․ վերջինս հրաժարվել է բուժօգնությունից»,- ասված է հայտարարության մեջ: